Լիոտոն® գել

Ոտքերի այտուցների ու ցավերի դեմ

Լիոտոնը® լավացնում է միկրոշրջանառությունը, ապահովում է զովության զգացում և նվազեցնում է մակերեսային երակների հիվանդության ախտանիշերը՝

  • ոտքերի ծանրություն և հոգնածություն,
  • ոտքերի ծակծկոցներ և/կամ ցավ,
  • ոտքերի կարմրություն և այտուց։

 

Լիոտոն® գել

Ցուցումներ

ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գելն օգտագործվում է՝

  • մակերեսային երակների հիվանդությունների ախտանիշային բուժման համար (ինչպիսիք են օրինակ՝ այն հիվանդությունները, որոնց համար բնորոշ է երակների վարիկոզ լայնացումը և դրանց բարդությունները, ախտահարված երակներում թրոմբների առաջացումը՝ երակների պատերի բորբոքումով կամ առանց դրա, ինչպես նաև երակների վարիկոզ լայնացման շրջանում մաշկի վրա առաջացող խոցերը),
  • վիրահատական միջամտությունների հետևանքով երակի պատի բորբոքման բուժման ժամանակ,
  • վիրահատական միջամտություններից հետո առաջացած երևույթների արտահայտվածության (օրինակ կապտուկների ու այտուցների) նվազեցման համար,
  • հոդերի ու մկանների շրջանում՝ դրանց վնասվածքների ու ձգումների հետևանքով առաջացած այտուցների ու կապտուկների վերացման համար։

Բաց է թողնվում առանց դեղատոմսի։

Ավելի մանրամասն տեղեկատվության համար,խնդրում ենք ներբեռնել ներդիր-թերթիկը

Թույլ երակների  ռիսկի գործոններ

Գոյություն ունեն մի քանի ռիսկի և նպաստող գործոններ, որոնք կարող են խախտել արյան շրջանառության համակարգը և արագացնել բարդությունների զարգացումը՝

  • երկար ժամանակ նստած կամ կանգնած դիրքում լինելը կամ ուղղակի անշարժությունը,
  • իգական սեռը,
  • հղիությունը՝ ուղեկցող հորմոնալ փոփոխություններով,
  • քաշի ավելցուկը,
  • տարիքը,
  • ժառանգականությունը՝ ընտանիքում երակների հիվանդությունների դեպքերը։

 

Բացի դեղամիջոցներից, Դուք շատ բան կարող եք անել, որպեսզի լավացնեք ոտքերի արյան շրջանառությունը և նվազեցնեք ախտանիշները, ինչպես նաև բարդությունների զարգացման ռիսկը։ Ինչքան շուտ Դուք սկսեք գործել, այնքան լավ։

Ի՞նչ է կատարվում իմ ոտքերի հետ

Ցավը, այտուցները, ծանրությունը, քոր ու ջղաձգումները գիշերվա ընթացքում՝ ահա մի քանի ախտանիշներ, որոնք վկայում են ստորին վերջույթների արյան շրջանառության խանգարման մասին։ Ձեր ոտքերը պետք է մշտապես վերադարձնեն արյունը հետ դեպի սիրտը՝ ի հեճուկս ծանրության ուժի։ Դրա համար պահանջվում է մի քանի մեխանիզմների համակարգված աշխատանք։

  • ձեր սիրտը կծկվում և մղում է արյունը՝ ապահովելով մշտական արյան հոսքը,
  • երակներում կան փականներ, որոնք կանխարգելում են ոչ ճիշտ ուղղությամբ արյան հոսքի մղումը,
  • երբ Ձեր մկանները կծկվում են, երակները սեղմվում են, ինչը նույնպես նպաստում է արյան հետհոսքին դեպի սիրտ։

Առողջ երակներ

Առողջ երակներում մկանների, անոթների պատերի ու փականների միջև բարդ փոխգործողությունը ապահովում է արյան օպտիմալ հետհոսքը դեպի սիրտ։

Երակների հիվանդություններ։ Փականային անբավարարություն

Եթե այդ համակարգը խանգարվում է, դա կարող է հանգեցնել երակների քրոնիկական թուլության և փականային անբավարարության։ Երակային փականները պատշաճ չեն փակվում արյան հետհոսքի կանխարգելման համար, ինչը հանգեցնում է երակներում արյան ծավալի մշտական ավելացմանը։ Արդյունքում լուրջ խանգարվում է երակներից արյան հետհոսքը և միկրոշրջանառությունը։

Վարիկոզ երակներ

Վերը նկարագրված իրավիճակում մեծանում է փականների առաձգականությունը և ֆունկցիան  կորցնելու ռիսկը ։ Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել վարիկոզ երակների առաջացմանը։ «Վարիկոզ երակներ» տերմինը կիրառվում է մեծացած, ուռած երակների նկարագրման համար, որոնք դուրս են գալիս ստորին վերջույթների մաշկի տակից։ Սակայն դեռ ավելի մեծ ռիսկ է իրենից ներկայացնում թրոմբոզը։ Երակային թրոմբոզը կարող է ի հայտ գալ երակում արյան մակարդուկի առաջացման պատճառով, ինչը հանգեցնում է երակի խցանման։

Ի՞նչ կարող եք դուք անել
Խորհուրդ է տրվում սկսել բուժումը և կիրառել պահպանողական միջոցներ արդեն վաղ փուլերում, որպեսզի կասեցվի հիվանդության զարգացումը, օրինակ երկար քայլելիս և կանգնած վիճակում գտնվելիս  սեղմող/պահպանող զուգագուլպաների կրումը, ինչպես նաև կանոնավոր վարժությունները. ահա ապացուցված արդյունավետությամբ միջոցները, որոնք կարող են օգնել Ձեր երակներին։ Ի լրացումն վաղ բուժման կիրառել սննդակարգ, զբաղվել սպորտով։ Լիոտոնը® կարող է թեթևացնել  վարիկոզ երակների կամ մակերեսային երակների անբավարարության վաղ ախտանիշերը։

Երակային անբավարարություն

Երբ փականի աշխատանքը խանգարվում է, արյունը կուտակվում է ոտքերի ստորին հատվածում։ Առավել ուշ փուլերում, նույնիսկ շրջապատող մկանները չեն կարող օգնել արյան մղմանը հետ դեպի սիրտ ի հեճուկս ծանրության ուժի։

Միկրոշրջանառություն՝ այս տերմինը նկարագրում է բոլոր օրգանների ու հյուսվածքների մանր-անոթային արյան շրջանառությամբ ապահովումը։

Խոց՝ մաշկի քրոնիկական վնասում/վերքեր, որոնք վատ են լավանում։

Հեմատոմա՝ արյան կուտակումն է արյունատար անոթներից դուրս արտաքին շրջանում, որպես կանոն երակների վնասվածքի արդյունք է։

«Արյունը հոսում է հետ դեպի սիրտը։ Գործելով որպես միակողմանի փեղկ, արյունատար անոթների փականները արյունը մղում են ուղիղ դեպի սիրտը»։

«Փակվելով արյունատար անոթների փականները կանխարգելում են արյան հետհոսքը»։

«Շրջապատող մկանների կծկումները լրացուցիչ նպաստում են արյան հոսքին դեպի սիրտ»։

«Փականները պատշաճ չեն գործում, արյան հոսքը խանգարվում է, ինչը հանգեցնում է արյան կուտակմանը երակներում»։

«Երակները լայնանում են կամ երկարում են, փականները չեն կարող փակվել և այսուհետ կանխարգելել  արյան հետհոսքը»։

«Սեղմումը ևս կարևոր է, որպեսզի արյունը մղվի դեպի սիրտ»։