Օգնություն Ձեր երակներին

Հիմնական փաստեր Լիոտոնի® մասին

  • Պարունակում է գելի տեսքով հեպարինի բարձր կոնցենտրացիա,
  • Հեպարինը օժտված է հակակոագուլյացիոն, հակաբորբոքային և հակաայտուցային ազդեցությամբ,
  • Լավ է ներծծվում,
  • Ունի նարդոսի (լավանդայի) հաճելի հոտ ու թարմացնող զգացողություն,
  • Հետքեր չթողնող գելը  չի խանգարում Ձեր առօրյա աշխատանքային ռիթմին ու կյանքին։

Լիոտոն® գել – անմիջապես տալիս է սառեցնող զգացողություն և թեթեւություն

«Օրվա ընթացքում ես պետք է շատ բան հասցնեմ և հանգստի շատ քիչ ժամանակ ունեմ։ Այդ ամենի համար իմ ոտքերն են վճարում։ Նրանք ուռչում են և ծանրանում, սկսում են ցավել երակների վարիկոզ լայնացումից։ Ինձ անհրաժեշտ է մի լուծում, որը կօգնի ինձ ոտքի կանգնել և հնարավորություն կտա շարժվել առաջ»։

Գելային հիմքը հեպարինի բարձր պարունակությամբ Ձեր ակտիվության համար

Գելային հիմքի վրա հեպարինի բարձր կոնցենտրացիան ապահովում է Լիոտոնի® արդյունավետ ներթափանցումը մաշկի միջով։ Բացի այդ, Լիոտոնն® ունի կողմնակի երևույթների առաջացման շատ ցածր ռիսկ և օժտված է գրավիչ կոսմետիկ հատկություններով, ինչպիսիք են նարդոսի բույրը, հետքերի բացակայությունը և արագ ներծծումը։ Հեպարինը՝ Լիոտոնի® հիմնական բաղադրիչը, հակակոագուլյանտային և հակաբորբոքային ազդեցությամբ նյութ է, որը օգնում է լավացնել արյան շրջանառությունը և օժտված է հակաայտուցային  ազդեցությամբ։

Հետքեր չթողնող գելը հեշտությամբ ներթափանցում է մաշկի միջով, նվազեցնում է վարիկոզ երակներով կամ մակերեսային երակների հիվանդություններով պայմանավորված  ախտանիշները, ինչպիսիք են ոտքերի ցավը, այտուցները և ծանրության զգացումը։

Քանի որ այն օգտագործվում է տեղային Ձեզ անհանգստություն պատճառող «տաք կետերի» վրա, կողմնակի երևույթների զարգացման ռիսկը, որոնք ազդում են ամբողջ օրգանիզմի վրա նվազագույնն է (լավ տանելիություն ունի)։

Հակաայտուցային՝ կանխարգելում է մաշկի տակ հեղուկի կուտակումը, և որպես հետևանք, նպաստում է լարվածության և ցավի նվազմանը։