Լիոտոն® գել
Կիրառումը պարզ է և հաճելի
Իր մեջ զուգակցելով արդիական գելային հիմքը և ապացուցված արդյունավետությամբ նյութը՝ հեպարինը, Լիոտոնը® դեղագործական տեխնոլոգիաների ու մշակումների առաջնագծում է գտնվում։ Լիոտնը ոչ միայն արդյունավետ է, այլ նաև դյուրակիրառելի։

Ծանրություն և ցա՞վ ոտքերում
Շատերը գանգատվում են ոտքերում ծանրության զգացողությունից, այտուցներից և նույնիսկ ցավերից, որոնք կարող են առաջանալ մակերեսային երակների հիվանդությունների պատճառով և կարող են սրվել կանգնած կամ նստած դիրքում երկար մնալուց հետո։
Անմիջապես միջոցներ ձեռնարկեք
Լիոտոնը® նվիրում է զովության զգացողություն և լավացնում է մաշկի միկրոշրջանառությունը։
Հեշտ է կիրառել
Զգուշորեն քսեք 3-10 սմ գելը տհաճ զգացողություն պատճառող շրջանին օրական 1-3 անգամ։
Անմիջապես տհաճ զգացողության շրջանին
Հետքեր չթողնող գելը հեշտությամբ ներթափանցում է ձեր մաշկի միջով, նվազեցնելով վարիկոզ երակների/մակերեսային երակների հիվանդությունների ախտանիշները, նվիրելով Ձեզ սառնության զգացողություն։
Կիրառում
ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գելը նախատեսված է չվնասված մաշկի վրա օգտագործելու համար։ Քսել գելը (պարկուճից դուրս մղել գելի 3-10 սմ երկարությամբ շերտ) ախտահարված հատվածին օրական մեկից երեք անգամ և ներմերսել։ Եթե 7 օր հետո լավացում չեք նկատում կամ հիվանդության ախտանիշերը խորացել են, դիմեք բժշկի։ Գելը հետքեր չի թողնում և այդ պատճառով այն օգտագործելը շատ հարմար է նույնիսկ աշխատանքում և ճանապարհորդության ժամանակ։
Երբ չի կարելի օգտագործել դեղամիջոցը
Մի՛ օգտագործեք ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գելը հետևյալ դեպքերում, եթե ունեք ալերգիա հեպարինի նատրիումական աղի կամ տվյալ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ ։ ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գելը չպետք է օգտագործվի երեխաների ու դեռահասների կողմից, քանի որ դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունն այս տարիքային խմբում հաստատված չէ։
Որ մասին չի կարելի կիրառել դեղամիջոցը
Եթե այն տեղում, ուր պետք է քսվի դեղամիջոցը Դուք ունեք բաց վերքեր, մաշկային արյունահոսություն կամ մաշկային վարակ՝ ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գելն այդպիսի հատվածներին քսել չի կարելի։ ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գելը նաև չի կարելի քսել մաշկով չծածկված հատվածներին (օրինակ սեռական օրգաններին, բերանին)։
Հղիության և կրծքով կերակրման ժամանակ
ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գել դեղամիջոցը հղիության և կրծքով կերակրման ժամանակահատվածում ընդունելու մասին տվյալներ չկան։ ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գել դեղամիջոցը բաց է թողնվում առանց դեղատոմսի։ Լիոտոն® 1000 գելի կիրառման մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք ծանոթացեք ներդիր թերթիկի հետ ։
Շարունակեք շարժվել
Մարդկային օրգանիզմը նախատեսված է օրվա ընթացքում մշտապես շարժվելու համար։ Բայց կյանքի ժամանակակից ոճը և աշխատանքային պայմանները ոչ միշտ են դա թույլ տալիս։
Ընդհանուր շարժունակության անբավարար լինելը և հաճախ երկարատև կանգնած կամ նստած դիրքում մնալը հանգեցնում են արյան ոչ բնականոն շրջանառության։ Լրացուցիչ գործոնները, ինչպիսիք են քաշի ավելցուկը և ծխելը, նույնպես բացասաբար են ազդում հյուսվածքների առաձգականության վրա, հատկապես կանանց մոտ։
Սպորտը և առողջ կենսակերպը օգնում են կանխարգելել երակների հիվանդությունները։