
Հաճախ տրվող հարցեր
Հետևյալ հարցերը/պատասխանները պետք է պատասխանեն ձեր հարցումներին։ Ցանկացած դեպքում հետագա հարցերի դեպքում, խնդրում ենք խորհրդակցեք/դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին։
Կարելի՞ է, արդյոք, օգտագործել Լիոտոնը® հղիության և կրծքով կերակրելու ժամանակ
Հայտնի է, որ այդ ժամանակ կարող են ծագել կամ խորանալ առկա խնդիրները։ Չկան որևէ որոշակի տվյալներ այս դեղամիջոցը հղիության և կրծքով կերակրման կիրառման ժամանակ: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ խորհրդակցել ձեր բժշկի հետ Լիոտոնը® հղիության և կրծքով կերակրման ժամանակ օգտագործելու վերաբերյալ:
Ունի՞, արդյոք, Լիոտոնը® կողմնակի ազդեցություն
Լիոտոնն® ունի կողմնակի ազդեցության առաջացման շատ ցածր ռիսկ, քանի որ այն քսվում է արտաքին (քսվում է մաշկին) Լիոտոնը® չի կարելի կիրառել, եթե դուք ունեք ալերգիա դրա բաղադրիչներից ցանկացածի նկատմամբ։
Ինչպե՞ս հասկանալ, որ ես ունեմ երակային անբավարարություն
Թեև երակների հիվանդության վաղ փուլում ախտանիշները միշտ չէ, որ ցավոտ են, հաճախ անհանգստություն է առաջանում հիվանդության հետագա զարգացման ընթացքում:Դա կարող է դրսեւորվել հոգնածության կամ ընդհանուր անհանգստության ձևով, որոնք ավելի արտահայտված են դառնում օրվա վերջում կամ երկարատև կանգնելուց հետո, և որոնք անցնում են ոտքերը բարձրացնելուց: Երակների հիվանդության ժամանակ որոշ մարդիկ ունենում են մաշկի քոր կամ ոտքերի ջղակծկումներ կամ ոտքերի ջղակծկումներ երկարատև կանգնելուց հետո: Ոմանք ունենում են անհանգիստ ոտքերի սինդրոմ, ցավ կամ այտուց: Այս ախտանիշները կարող են առաջանալ, ինչպես տեսանելի երակների առկայության, այնպես և բացակայության դեպքում, բայց հաճախ ուղեկցվում են այտուցներով: Վաղ բուժումը ուղղված է հիվանդության հետագա խորացման կանխարգելմանը եւ կարող է թեթևացնել քրոնիկական երակային հիվանդություն ախտանիշները:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միակ մարդը, ով կարող է ախտորոշել հիվանդությունը Ձեր բժիշկն է:
Կարո՞ղ եմ, արդյոք, ես դանդաղեցնել երակային անբավարարության զարգացումը
Երակային անբավարարության զարգացումը սկսվում է այն ժամանակ, երբ Դուք նկատում եք ոտքերի մաշկի փոփոխություններ:
Խորհուրդ է տրվում սկսել բուժումը և կիրառել օժանդակ միջոցներ արդեն վաղ փուլերում, որպեսզի դանդաղեցվի հիվանդության զարգացումը։
Երաների վարիկոզ լայնացման հետագա զարգացումը կանխելու համար խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ բարձրացնել ոտքերը, կրել կոմպրեսիոն/էլաստիկ զուգակուլպաներ, խուսափել երկար կանգնելուց: Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը և մարմնի քաշի հսկողությունը նույնպես կարող են օգտակար լինել:
Բացի այդ, Լիոտոնն® օգնում է սկզբնական փուլերում թեթևացնել մակերեսային երակների անբավարարության հետևանքով ծագած ախտանիշերը։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միակ մարդը, ով կարող է ախտորոշել մակերեսային երակային անբավարարությունը Ձեր բժիշկն է:
Ես տեսնում եմ մանր կապտավուն արյունատար անոթներ իմ ազդրերին, ի՞նչ անել
Այսպես կոչված անոթային ցանցերը, այսինքն մանր կարմիր կամ կապտավուն մազանոթները, որոնք անցնում են հենց մաշկի տակով։ Շատ դեպքերում, դրանք իրենցից ներկայացնում են ավելի շուտ կոսմետիկ, այլ ոչ թե բժշկական խնդիր։
Ոտքերի վարժությունների կանոնավոր կատարումը, սպորտը, նորմալ քաշը, և օրինակ, Լիոտոնի® կիրառումը, կարող է լավացնել արդեն գոյություն ունեցողները և կանխարգելել նորերի առաջացումը։ Արտահայտված անոթային ցանցերը կարելի է հեռացնել վիրաբուժական ճանապարհով «սկլերոթերապիա» կոչվող պրոցեդուրայի կամ լազերի միջոցով։
Վարիկոզ երակներ 21 տարեկանում
Երակների վարիկոզ լայնացում կարող են ունենալ ցանկացած տարիքի թե տղամարդիկ, թե կանայք, բայց առավել հաճախ` պտղաբեր տարիքի կանայք և տարեցներ: Սովորաբար այդ հիվանդությունը բարդանում է ժամանակի ընթացքում։ Երակների հիվանդությունների բուժման համար ընտրված եղանակը պետք է հիմնված լինի բժշկի ախտորոշման, ախտահարված երակների տրամաչափի, նախկինում ստացված բուժման, հիվանդի տարիքի, անցյալում գերզգայունության առկայության, վիրահատության եւ անեստեզիայի տանելիության վրա:
Ի՞նչը կարող է օգնել վարիկոզ լայնացման կամ երակային անբավարարության ախտանիշերի նվազեցմանը
Այնպիսի դեղամիջոցները, ինչպիսիք են Լիոտոն® գելը, օգնում են նվազեցնել երակների վարիկոզ լայնացման ախտանիշները, ինչպիսիք են ոտքերի ցավերն ու այտուցները, ծանրության զգացումը։ Դեղամիջոցում պարունակվող հեպարինը օգնում է լավացնել միկրոշրջանառությունը, նվազեցնում է երակային անբավարարության ախտանիշները, ինչպիսիք են ցավը, այտուցվածությունն ու կարմրությունը։ Ավելին, պետք է ի գիտություն ընդունել կոմպրեսիոն զուգագուլպաների կրելու անհրաժեշտությունը։
Այդպիսի զուգագուլպաները պարզապես ոտքը սեղմելով նվազեցնում են արյան քանակը եւ ճնշման չափը երակների մեջ:
Ձեր բժիշկը կօգնի ձեզ որոշել, թե ձեզ համար բուժման և կոմպրեսիայի որ տեսակն է ձեզ համար լավագույնը։