Շարունակեք շարժվել

Ձեր ոտքերի գեղեցկության համար

Ամռանը, երբ Դուք ցանկանում եք ցուցադրել ձեր ոտքերը, երակների խնդիրները կարող են կոսմետիկ խնդիր դառնալ։ Լիոտոնը® լավացնում է մաշկի միկրոշրջանառությունը և օգնում է նվազեցնել ձեր ոտքերի այտուցվածությունն ու կարմրությունը։

Ավելին, գոյություն ունեն մի քանի լրացուցիչ միջոցներ, որոնց օգնությամբ Դուք կկարողանաք ամրացնել Ձեր երակային համակարգը ամբողջ տարվա ընթացքում:

Կասեցրեք արյան կանգը
Երբ Դուք երկար նստում կամ կանգնում եք աշխատանքի և ճանապարհորդության ժամանակ, Դուք կարող եք օգնել Ձեր երակներին՝ կատարելով մի շարք պարզ ու կարճ վարժություններ։ Կարդացեք, որպեսզի իմանաք ավելին։

Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել, որպեսզի ոտքերը առողջ մնան

Սննդային մանրաթելերով հարուստ սնունդ
Հայտնի է այն փաստը, որ սննդային մանրաթելերով հարուստ սնունդը, օգնում է կանխարգելել երակների վարիկոզ լայնացումը։ Բավարար քանակով օգտագործվող սննդային մանրաթելերը կանխարգելում են փորկապությունը, որը բարձրացնում է ներորովայնային ճնշումը և կարող է ծանրաբեռնել երակային համակարգը։

Մրգեր և գինի
Թարմ մրգերում, մրգահյութում, ինչպես նաև գինու մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտները, ինչպիսիք են վիտամին C և բիոֆլավոնիդները, ինչպես հայտնի է պաշտպանում են արյան անոթների պատերի կոլագենային շերտը։ Կոլագենը օգնում է ձեր երակների ուժի պահպանմանը։

Հարմար վարժություններ
Ձկնանման մկանների ուժը կարևոր գործոն է արյան նորմալ երակային հոսքի համար։ Սեղմելով ոտքերի երակները, ձկնանման մկանները ամրացնում ու օգնում են երակների պատերին ու փականներին։ Այդ պատճառով  հատկապես ձեր ձկնանման մկանների ամրացման համար մշակված վարժությունները հանդիսանում են շատ արդյունավետ օգնություն ձեր երակների համար։

Օժանդակող զուգագուլպաներ
Օժանդակող զուգագուլպաները հատկապես խորհուրդ են տրվում, եթե Դուք օրվա ընթացքում շատ եք կանգնում կամ քայլում։ Ճնշումը, որն ապահովում է զուգագուլպան, նպաստում է ձեր ոտքերի արյան շրջանառությանը։ Հակազդելով երակների ներսի ճնշմանը, դա օգնում է մղել արյունը հետ դեպի սիրտը։