Լիոտոն® գել

Ոտքերի այտուցների ու ցավերի դեմ

Լիոտոնը® լավացնում է միկրոշրջանառությունը, ապահովում է զովության զգացում և նվազեցնում է մակերեսային երակների հիվանդության ախտանիշերը՝

  • ոտքերի ծանրություն և հոգնածություն,
  • ոտքերի ծակծկոցներ և/կամ ցավ,
  • ոտքերի կարմրություն և այտուց։

 

Լիոտոն® գել

Ցուցումներ

ԼԻՈՏՈՆ® 1000 ՄՄ/գ գելն օգտագործվում է՝

  • մակերեսային երակների հիվանդությունների ախտանիշային բուժման համար (ինչպիսիք են օրինակ՝ այն հիվանդությունները, որոնց համար բնորոշ է երակների վարիկոզ լայնացումը և դրանց բարդությունները, ախտահարված երակներում թրոմբների առաջացումը՝ երակների պատերի բորբոքումով կամ առանց դրա, ինչպես նաև երակների վարիկոզ լայնացման շրջանում մաշկի վրա առաջացող խոցերը),
  • վիրահատական միջամտությունների հետևանքով երակի պատի բորբոքման բուժման ժամանակ,
  • վիրահատական միջամտություններից հետո առաջացած երևույթների արտահայտվածության (օրինակ կապտուկների ու այտուցների) նվազեցման համար,
  • հոդերի ու մկանների շրջանում՝ դրանց վնասվածքների ու ձգումների հետևանքով առաջացած այտուցների ու կապտուկների վերացման համար։

Բաց է թողնվում առանց դեղատոմսի։

Ավելի մանրամասն տեղեկատվության համար,խնդրում ենք ներբեռնել ներդիր-թերթիկը

Թույլ երակների  ռիսկի գործոններ

Գոյություն ունեն մի քանի ռիսկի և նպաստող գործոններ, որոնք կարող են խախտել արյան շրջանառության համակարգը և արագացնել բարդությունների զարգացումը՝

  • երկար ժամանակ նստած կամ կանգնած դիրքում լինելը կամ ուղղակի անշարժությունը,
  • իգական սեռը,
  • հղիությունը՝ ուղեկցող հորմոնալ փոփոխություններով,
  • քաշի ավելցուկը,
  • տարիքը,
  • ժառանգականությունը՝ ընտանիքում երակների հիվանդությունների դեպքերը։

 

Բացի դեղամիջոցներից, Դուք շատ բան կարող եք անել, որպեսզի լավացնեք ոտքերի արյան շրջանառությունը և նվազեցնեք ախտանիշները, ինչպես նաև բարդությունների զարգացման ռիսկը։ Ինչքան շուտ Դուք սկսեք գործել, այնքան լավ։

Ի՞նչ է կատարվում իմ ոտքերի հետ

Ցավը, այտուցները, ծանրությունը, քոր ու ջղաձգումները գիշերվա ընթացքում՝ ահա մի քանի ախտանիշներ, որոնք վկայում են ստորին վերջույթների արյան շրջանառության խանգարման մասին։ Ձեր ոտքերը պետք է մշտապես վերադարձնեն արյունը հետ դեպի սիրտը՝ ի հեճուկս ծանրության ուժի։ Դրա համար պահանջվում է մի քանի մեխանիզմների համակարգված աշխատանք։

  • ձեր սիրտը կծկվում և մղում է արյունը՝ ապահովելով մշտական արյան հոսքը,
  • երակներում կան փականներ, որոնք կանխարգելում են ոչ ճիշտ ուղղությամբ արյան հոսքի մղումը,
  • երբ Ձեր մկանները կծկվում են, երակները սեղմվում են, ինչը նույնպես նպաստում է արյան հետհոսքին դեպի սիրտ։

Առողջ երակներ

Առողջ երակներում մկանների, անոթների պատերի ու փականների միջև բարդ փոխգործողությունը ապահովում է արյան օպտիմալ հետհոսքը դեպի սիրտ։

Երակների հիվանդություններ։ Փականային անբավարարություն

Եթե այդ համակարգը խանգարվում է, դա կարող է հանգեցնել երակների քրոնիկական թուլության և փականային անբավարարության։ Երակային փականները պատշաճ չեն փակվում արյան հետհոսքի կանխարգելման համար, ինչը հանգեցնում է երակներում արյան ծավալի մշտական ավելացմանը։ Արդյունքում լուրջ խանգարվում է երակներից արյան հետհոսքը և միկրոշրջանառությունը։

Վարիկոզ երակներ

Վերը նկարագրված իրավիճակում մեծանում է փականների առաձգականությունը և ֆունկցիան  կորցնելու ռիսկը ։ Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել վարիկոզ երակների առաջացմանը։ «Վարիկոզ երակներ» տերմինը կիրառվում է մեծացած, ուռած երակների նկարագրման համար, որոնք դուրս են գալիս ստորին վերջույթների մաշկի տակից։ Սակայն դեռ ավելի մեծ ռիսկ է իրենից ներկայացնում թրոմբոզը։ Երակային թրոմբոզը կարող է ի հայտ գալ երակում արյան մակարդուկի առաջացման պատճառով, ինչը հանգեցնում է երակի խցանման։

Ի՞նչ կարող եք դուք անել
Խորհուրդ է տրվում սկսել բուժումը և կիրառել պահպանողական միջոցներ արդեն վաղ փուլերում, որպեսզի կասեցվի հիվանդության զարգացումը, օրինակ երկար քայլելիս և կանգնած վիճակում գտնվելիս  սեղմող/պահպանող զուգագուլպաների կրումը, ինչպես նաև կանոնավոր վարժությունները. ահա ապացուցված արդյունավետությամբ միջոցները, որոնք կարող են օգնել Ձեր երակներին։ Ի լրացումն վաղ բուժման կիրառել սննդակարգ, զբաղվել սպորտով։ Լիոտոնը® կարող է թեթևացնել  վարիկոզ երակների կամ մակերեսային երակների անբավարարության վաղ ախտանիշերը։

Երակային անբավարարություն

Երբ փականի աշխատանքը խանգարվում է, արյունը կուտակվում է ոտքերի ստորին հատվածում։ Առավել ուշ փուլերում, նույնիսկ շրջապատող մկանները չեն կարող օգնել արյան մղմանը հետ դեպի սիրտ ի հեճուկս ծանրության ուժի։

Միկրոշրջանառություն՝ այս տերմինը նկարագրում է բոլոր օրգանների ու հյուսվածքների մանր-անոթային արյան շրջանառությամբ ապահովումը։

Խոց՝ մաշկի քրոնիկական վնասում/վերքեր, որոնք վատ են լավանում։

Հեմատոմա՝ արյան կուտակումն է արյունատար անոթներից դուրս արտաքին շրջանում, որպես կանոն երակների վնասվածքի արդյունք է։